close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

19 Մայիսի 2018, 18:11
 Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապխետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է դատական համակարգին:

Նա ընդգծել է, որ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու: «Դատավորները թող գրոծեն իրենց լիզաորույթյւոնների շրջանակներում և կրեն իրենց որոշումների պատասխանատվությունները, նրանք պետք է իրականացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ այս ընթացքում իրեն զեկուցում են, որ ՀՀ-ում դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում, այն պատճառով, որ դատարանները և դատավորները չգիտեն ինչ անեն,  ինչպես վարվել:  «Իսկ ինչու, քանի որ նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով, և գաղափարներ են հնչում, թե միգուցե իմաստ ունի կաթվածահար չանել դատական համակարգը և օգնել կողմնորոշվել այս կամ այն հարցում: Ես ուզում եմ ասեմ, որ դա ինձ համար կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը: Անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է  2 բան, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակում կայացնեն որոշումներ և, երկրորդը, փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու ճանապարհը: Որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորին հրահանգ տալ որևէ գործով»,- ասել է նա:

Նա նշել է, որ նաև տեսակետներ են հնչում, հանուն լավ նպատակների կարելի է մեկ, երկու անգամ խախտել կանոնը, բայց ըստ Փաշինյանի,եթե խախտես այդ մեկ, երկու անգամը, հետագայում կդառնա սովորություն:

Անդրադառնալով կալանավրոված անձանց` նա ասել է. «Կալանավորված անձանց թիվը ՔԿՀ-ներում չպետք է գերազանցի քնելատեղերի թվին, երբ կալանավորները հերթով են քնում եւ խոշտանգվում են»:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica