close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2019
USD1485.11
GBP1622.83
EUR1551.67
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Եմիշյանը. տեսանյութ

Հասարակություն

19 Մայիսի 2018, 15:59
 Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Եմիշյանը. տեսանյութ

Մայիսի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության սպայական կազմի հետ:

Խորհրդակցությանը նախարար Ռոստոմյանը հայտնել է, որ ՓԾ տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է և ՓԾ տնօրենի գործառույթները ժամանակավորապես կկատարի տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Վերջինիս ներկայացնելով՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց.

- Վստահ եմ, որ Դուք ձեր աշխատանքով նոր էջ կբացեք փրկարար ծառայությունում, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Մենք պարտավոր ենք ունենալ լիարժեք աշխատող, թափանցիկ համակարգ: Այսօր ստեղծվել է լայնածավալ ստուգումներ իրականացնող հանձնաժողով, և խախտումներ թույլ տված աշխատակիցները կպատժվեն:

Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարեց ավելի շատ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելման միջոցառումներին՝ նշելով, որ տարեցտարի աճող հրդեհների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում շատ անելիքներ կան: Մասնավորապես հանձնարարվեց 10-օրյա ժամկետում ներկայացնել անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման պլանի օրինակելի ձևը հաստատելու մասին հրամանի նախագիծ և ՀՀ տարածքում զանգվածային կուտակման վայրերում իրականացվող ուսումնավարժությունների պլան-ժամանակացույցն ու նախկինում անցկացված վարժանքների ընթացքում հայտնաբերված թերությունները:

Հ. Ռոստոմյանը հանձնարարեց նաև առաջարկություններ ներկայացնել ՓԾ կառուցվածքային փոփոխությունների ու համազգեստի որակի բարելավման վերաբերյալ, որոնք ուղղված կլինեն համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: ԱԻ նախարարը շեշտեց, որ փրկարար ծառայողներին պատշաճ և որակյալ համազգեստով ու նյութատեխնիկական միջոցներով ապահովելու գործընթացը լինելու է անձամբ իր վերահսկողության ներքո, ինչպես նաև՝ հորդորեց խստիվ պահպանել սպայական կոչումների ու պարգևների շնորհման կարգը, արագացնել ծառայողական քննությունների ընթացքը և հաշվետվություններ պատրաստել նյութական միջոցների շարժի վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica