close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2018
+21°
+26°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2018
USD1482.02
GBP1634.24
EUR1557.50
RUB17.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Շիրակ»-ը կզրկվի չեմպիոնությունից. ՈՒԵՖԱ-ն վարույթ կսկսի այս գործով

Սպորտ

18 Մայիսի 2018, 17:47
 «Շիրակ»-ը կզրկվի չեմպիոնությունից.  ՈՒԵՖԱ-ն վարույթ կսկսի այս գործով

Այսօր՝ մայիսի 18-ին,  Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց  լրագրողների հետ: 

Հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ պայմանավորված խաղ անցկացնելու փորձի մեջ մեղադրվող «Շիրակ» ակումբի նկատմամբ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը չի փոխվի, եւ ՈՒԵՖԱ-ն վարույթ կսկսի այս գործով:

Լրագրողներին ներկայացվեցին գործով փաստերը, թիմի մարզիչ Արարատ Հարությունյանի ու «Բանանց»-ի ֆուտբոլիստի խոսակցության ձայնագրությունները:

Բարձրագույն խմբի առաջնության ավարտից 1 տուր առաջ  մրցաշարային աղյուսակը գլխավորող «Շիրակ»-ը նահանջեց  4-րդ հորիզոնական:

Հիշեցնենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում էր կայացել «Շիրակ»-ին տուգանել նվազագույն աշխատավարձի 7- հազարապատիկի չափով, ինչպես նաեւ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում թիմի միավորները նվազեցնել 12-ով:

«Շիրակ»-ն իրավունք ունի 21-օրյա ժամկետում բողոքարկում ներկայացնելու ՈՒԵՖԱ, ապա նաև Լոզանի արբիտրաժային դատարան:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica