close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+18°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով դարձյալ կդիմեն թուրքական դատարան

Հասարակություն

18 Մայիսի 2018, 16:32
 Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով դարձյալ կդիմեն թուրքական դատարան

Շուրջ մեկ տարի առաջ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը մերժել էր Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի քննարկումը: Նույնն արել էր նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանը:

Անթիլիասի մայրավանքի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ անցնող ամիսներին կաթողիկոսարանի իրավական հանձնախումբը  հիշյալ դատական հայցով խորհրդակցություններ է ունեցել թե' եվրոպական, թե' թուրքական իրավական հարցերին ծանոթ մասնագետների հետ և հանգել որոշման, որ նույն դատական հայցը որոշ բարեփոխումներով պետք է ներկայացնել Թուրքիայի առաջին ատյան:

Այդ հարցով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետն Անթիլիասի Մայրավանքում հանդիպում է ունեցել իրավական հանձնախմբի մի շարք անդամների հետ:

Իրավական հանձնախումբը լիակատար նիստ կգումարի առաջիկա ամսվա ընթացքում` պարզվեցվելու է հայցը թուրքական դատարանում ներկայացնելու գործընթացը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica