close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանն ասպետաբար հրաժարվեց գահից. Մերուժան Տեր-Գուլանյան

Հասարակություն

18 Մայիսի 2018, 13:23
 Սերժ Սարգսյանն ասպետաբար հրաժարվեց գահից. Մերուժան Տեր-Գուլանյան

Սերժ Սարգսյանն ասպետաբար հրաժարվեց իր գահից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին` նրա քայլի համար: Նա հրաժարական տալուց հետո ոչ մի ական չթողեց Նիկոլ Փաշինյանի կամ ժողովրդի ոտքերի տակ: Ավելին` ասաց, որ Փաշինյանը ճիշտ էր, ինքը` սխալ: Սա ես բարձր հատկանիշ եմ համարում»,- հավելեց նա:

Տեր-Գուլանյանը դեմ է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն են այժմ էլ պահանջում: Նրա խոսքով` Տարոն Մարգարյանը փայլուն քաղաքապետ է:

«Տարոն Մարգարյանը շատ բան արեց և կանի: Չի կարելի մի հանգի վրա տարիներ շարունակ հեղափոխություն անել. մեր ապագան մշուշոտ է դառնում: Մյուս կողմից` երբ երիտասարդները քայլ արեցին, ես հասկացա, որ եկել է նրանց ժամանակը»,- ասաց Տեր-Գուլանյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica