close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքների տարանցման հարցում կարևոր դեր է կատարելու Հայաստանը. RT-ի անդրադարձը

Տնտեսական

18 Մայիսի 2018, 11:51
 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքների տարանցման հարցում կարևոր դեր է կատարելու Հայաստանը. RT-ի անդրադարձը

Իրանը դարձել է երկրորդ երկիրը, որը պայմանագիր է կնքել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: 2015 թվականին նման համաձայնագիր են ստորագրել ԵԱՏՄ-ն ու Վիետնամը. գրում է Россия Сегодня-ն` անդրադառնալով այն բանին, թե ինչ կտա այդ համաձայնագիրը ԵԱՏՄ երկրներին:

Նշվում է, որ շատ իրանական ապրանքներ ունենալու են զրոյական մաքսատուրք: Դրանց թվում են ցիտրուսները, պիստակը, ծովամթերքը, թուզը, դդումն ու ձմերուկը, հյութերը, ինչպես նաև գորգերը, ներկերը, պլաստմասսան: Իրանական խնձորների, լոլիկների և վարունգների մաքսատուրքը նվազելու է միայն աշուն-ձմեռ շրջանում: Հետագայում, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, կողմերը պետք է պայմանավորվեն ազատ առևտրի գոտու լիաֆորմատ համաձայնագրի վերաբերյալ:

Արևելագետ և տնտեսագետ  Սաիդ Գաֆուրովը գործակալության հետ զրույցում նշել է, որ, քանի որ իրանական շուկան հետաքրքրված  է գրեթե ամեն ինչով, համաձայնագիրը բացառիկ հնարավորություններ է բացում ռուսական շուկայի համար: Նրա կարծիքով՝ ռուս սպառողը կարող է հետաքրքրված լինել առաջին հերթին հիասքանչ մրգերով և բանջարեղենով, սակայն իրանցիները պատրաստ են տրամադրել արտադրանքի ավելի լայն տեսականի:

Փորձագետների կարծիքով՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքների տարանցման հարցում կարևոր դեր է կատարելու Հայաստանը: Ըստ Գաֆուրովի` Իրանի տնտեսական կյանքում բավական ամուր դիրքեր ունի հայկական սփյուռքը, ինչը նույնպես մեծացնում է Երևանի ներուժը:

Մասնագետի կարծիքով՝ ԵԱՏՄ երկրների ընկերությունների համար օգուտը կգերազանցի հնարավոր ամերիկյան պատժամիջոցներից առաջացած վնասները: «Հնարավորությունների երկրորդ նման պատուհան չի լինի»,- պնդել է տնտեսագետը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica