close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+18°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այրված տղամարդը 25-30 տարեկան էր` ուսահոդերին ու ծնկահոդերին ութանկյուն և աստղանման դաջվածքներով

Իրավունք

17 Մայիսի 2018, 21:20
 Այրված տղամարդը 25-30 տարեկան էր` ուսահոդերին ու ծնկահոդերին ութանկյուն և աստղանման դաջվածքներով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով։
2018 թվականի մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ  3-րդ գյուղից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին՝ փոսի մեջ, այրված դի կա։


Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննության ընթացքում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Հին խճուղի փողոցի՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ տանը կից քարի արտադրամասի դիմացի ճանապարհահատվածից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել է անձը չպարզված, մետաղական լարով կապված և այրված արական սեռի դիակ: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել են նաև կտրած-ծակած վնասվածքներ։


ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության դեպքի առթիվ, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են մեծածավալ անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը և սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 Նախնական տվյալներով՝ տուժածը 25-30 տարեկան, միջին կազմվածքի տղամարդ է, ով ունեցել է մշակված մորուք։ Դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ, մասնավորապես՝ ուսահոդերի շրջանին՝ ութանկյուն դաջվածքներ,  աջ բազկին դաջված դիմանկար՝ նմանեցվում է Հիսուսին, աջ և ձախ ծնկահոդերին՝ աստղանման դաջվածք։

Կից հրապարկում ենք տուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները և խնդրում բոլոր նրանց, ովքեր կճանաչեն դրանք  կամ որևէ տեղեկություն ունեն տուժողի ինքնության  վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica