close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հայերը հայտնել են, թե ընտրություններին ում օգտին կքվեարկեն

Տարածաշրջան

17 Մայիսի 2018, 14:48
 Թուրքիայի հայերը հայտնել են, թե ընտրություններին ում օգտին կքվեարկեն

Թուրքիայում ապրող հայերի կողմից հիմնադրված «Նոր Զարթօնք» միությունը հայտնել է, թե խորհրդարանական ու նախագահական ընտրություններին որ կուսակցության և նախագահի որ թեկնածուի օգտին կքվեարկեն:

Ըստ Demokrathaber-ի` միությունն այդ մասին հայտարարություն է տարածել` նշելով, որ իրենց թեկնածուն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է և այդ կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով այժմ բանտում է:

Միության տարածած հայտարարության մեջ նշվել է այդ որոշումը կայացնելու պատճառը` հայերի և Թուրքիայում ազգային մյուս փոքրամասնությունների կյանքում փոփոխությունը հնարավոր է Դեմիրթաշի միջոցով: «Քվեները` հույսին, քվեները` Դեմիրթաշին: Քո հետ է հնարավոր փոփոխությունը: Մեր թեկնածուն Դեմիրթաշն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Դեմիրթաշին բանտում այցելել էր ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանը:

Թուրքիայում արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 24-ին:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica