close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+12°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դադարեցրեք անհնազանդության ակցիաները. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

17 Մայիսի 2018, 14:33
 Դադարեցրեք անհնազանդության ակցիաները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Բաղրամյան 26-ից կոչ արեց ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները` առանց բացառության:

«Այն ժամանակներում, երբ մենք փակում էինք ճանապարհները, ՀՀ-ում չկար իշխանություն, որն ի վիճակի էր լսել քաղաքացիներին, լուծել նրանց խնդիրներըը, պաշտպանել նրանց իրավունքները: Հիմա երբ ՀՀ-ում հաստատված է իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, անհասկանալի է, որ փակում ենք ճանապարհներ և իրականացնում անհնազանդության ակցիաներ»,- ասաց նա:

Փաշինյանը միևնույն ժամանակ նշեց` քանի որ հիմա իշխանությունը ժողովրդինն է, ապա այդ ակցիաները ինքներս մեր դեմ ենք անում:  «ՀՀ-ում կան բազմաթիվ խնդիրներ, բայց կառավարությունը պետք է հնարավորություն ունենա խնդիրները դասավորելու` ըստ հրատապության, և հերթով զբաղվելու դրանցով: Կոչ եմ անում տալ այդ հնարավորությունը կառավարությանը, եթե չի տրվելու այդ հնարավորությունը, մեր այստեղ լինելը զրկվում է իմաստից»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ խոսվում է այն մասին, թե սա ՀՀԿ-ի կողմից սաբոտաժ է: «Չեմ կարող այդ խոսակցություններին լուրջ վերաբերվել, բայց պետք է հստակ ցույց տանք, որ կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը, և ՀՀ քաղաքացին չունի որևէ առիթ` անհնազանդության ակցիա անելու»,- հայտարարեց նա:

Փաշինյանը նաև ասաց, որ մարդիկ իրենց բոլոր խնդիրները գրավոր ձևակերպեն և ներկայացնեն տարածքային զարգացման և կառավարման նախարարություն կամ կառավարության քաղաքացիների և նամակների ընդունելության բաժին: Նա նաև նշեց, որ կքննարկվեն նաև Երևանի քաղաքապետի հրաժարականի հարցի հիմքերը:

Վերջում Փաշինյանը հավելեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր սաբոտաժ չեն անում, ժամը 15:00-ից դադարեցնեն ակցիաները:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica