close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2018
+18°
+22°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2018
USD1483.26
GBP1651.77
EUR1569.28
RUB17.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամներին կալանքից ազատելու միջնորդությունը

Իրավունք

16 Մայիսի 2018, 16:26
 Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամներին կալանքից ազատելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ մերժեց «Սասնա ծռեր» խմբի 10 առանցքային անդամների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը, որպես հիմնավորում, նշեց, որ կալանքը փոխելու դեպքում նրանք կարող են խոչընդոտել քննությանը եւ չներկայանալ դատական նիստերին:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Աշոտ Պետրոսյանը, Արայիկ Խանդոյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը:

Այս պահին «Սասնա ծռերի» աջակիցներն արդեն մի քանի ժամ է` երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան:

Նշենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել էր քաղբանտարկյալների հարցին: «Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից: Շատերը պատկերացնում են, որ իմ` նման հայտարարություններից հետո պետք է գնանք, խցերի դռները բացենք և բանտարկյալներին դուրս թողնենք: Դա ճիշտ ճանապարհ չէ, մենք խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված կարգով»,- ասել է վարչապետը:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ին, ապա, ըստ Փաշինյանի, այս գործում կան որոշ խնդիրներ, քանի որ եղել են զոհեր:

Մերկելին դատի են տվել
19 Մայիսի 2018, 13:30 Մերկելին դատի են տվել

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica