close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2018
+18°
+22°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2018
USD1483.26
GBP1651.77
EUR1569.28
RUB17.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բիզնեսներ չունեմ, սպորտային մարդ եմ. Արթուր Գևորգյան

Քաղաքական

16 Մայիսի 2018, 15:46
 Բիզնեսներ չունեմ, սպորտային մարդ եմ. Արթուր Գևորգյան

ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանն ասում է, որ բիզնեսներ չունի: «Վատ բիզնեսմեն եմ, դրա համար ես բիզնեսով չեմ զբաղվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով հարցին` մտավախություն չունի՞ իր բիզնեսների համար` կապված կառավարության փոփոխություններով: «Դուք ծանոթ եք իմ հասարակական գործունեությանը, ես սպորտային մարդ եմ, ես սպորտը շատ եմ սիրում և դրա մեջ եմ միշտ հաջողում»,- ասաց պատգամավորը:

Հարցին` ճանաչո՞ւմ է Արշակ Հակոբյանին, նա նախ պատասխանեց`ր ոչ, ապա հետաքրքրվեց, թե ո՞ւմ մասին է խոսքը: Երբ լրագրողները հիշեցրեցին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետն է, ապա Գևորգյանը նշեց, որ «անուն-ազգանունով չի ճանաչում, բայց այնպես ճանաչում է»:

Հարցին` նա պե՞տք է պատժվի ցուցարարների դեմ բռնություն կիրառելու համար, Գևորգյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ ձեր ասած բռնությունից: Դա պրոֆեսիոնալների աշխատանք է: Եթե մատնանշում եք, անուն-ազգանունով չեմ ճանաչում, բայց որ ասում եք` գիտեմ նրան»:

Իսկ թե ինչպե՞ս կբնութագրի Արշակ Հակոբյանին, պատգամավորն ասաց. «Դե երկար տարիներ ծառայել է իր ղեկավարին: Կարծում եմ` երկար տարիների ստաժն արդեն իսկ խոսում է նրա` երևի թե բարձր որակների մասին»:

Մերկելին դատի են տվել
19 Մայիսի 2018, 13:30 Մերկելին դատի են տվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica