close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+14°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թող Տարոն Մարգարյանն իջնի ներքև. բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվեցին փոքր խմբով վերև բարձրանալ

Քաղաքական

16 Մայիսի 2018, 14:42
 Թող Տարոն Մարգարյանն իջնի ներքև. բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվեցին փոքր խմբով վերև բարձրանալ

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը քիչ առաջ բողոքի ակցիայի` քաղաքապետարան ներխուժած  մասնակիցներին առաջարկեց խնդրի շուրջ նրանց մասնակցությամբ քննարկում կազմակերպել:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են պարզաբանում տալ, թե  Շահումյանի հրապարակի հարակից տարածքի այգում ինչու են ծառահատումներ եղել:

Փոխքաղաքապետն առաջարկեց գնալ «Մոսկվայի տան» մեծ դահլիճը, ուր կգան համապատասխան մասնագետներն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ քննարկելու հարցը: Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվեցին՝ նշելով, որ իրենք նախասրահում կսպասեն Տարոն Մարգարյանին:  

Քիչ առաջ էլ փոխքաղաքապետը հայտարարեց, որ քաղաքապետը պատրաստ է հանդիպման, թող բողոքի ակցիայի մասնակիցները 20 հոգուց բաղկացած խումբ կազմեն ու բարձրանան քաղաքապետի մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ պահանջում են բաց հանդիպում: «Թող քաղաքապետն իջնի ներքև»,- հայտարարեցին նրանք:

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica