close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+21°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնանկությունը ծանր կտանի. Արթուր Գևորգյան

Քաղաքական

16 Մայիսի 2018, 14:24
 Չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնանկությունը ծանր կտանի. Արթուր Գևորգյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանն անդրադարձավ նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նշանակմանը: Հարցին` ինչպե՞ս է գնահատում նոր ոստիկանապետի նշանակումը, նա պատասխանեց. «Շատ բարի: Իսկ թե արդյո՞ք ներկայիս ոստիկանապետը պրոֆեսիոնալ կաշխատի, թե՞ ոչ, դրա համար ժամանակ է պետք, որպեսզի գնահատական տանք»:

Անդրադառնալով այն բանին, որ Փաշինյանը, ներկայացնելով Օսիպյանին, ասաց, որ նա կոռումպացված չի եղել, Գևորգյանն ասաց, որ ինչպե՞ս կարող է կիսել կամ չկիսել այդ միտքը, եթե չունի փաստեր, որ տվյալ մարդը կոռումպացված է եղել: «Դուք ուզում եք դեզի մեջ ասե՞ղ գտնել, մի' փորձեք, ամեն ինչ շատ հանգիստ է, շատ խաղաղ է, նորմալ է: Տանք ժամանակ, ժամանակը ցույց կտա: Նոր կառավարություն է ձևավորվել, ես ուզում եմ, որպեսզի նրանք հաջողեն և լավ աշխատեն»,- ասաց նա:

Հարցին` սպասո՞ւմ էր, որ մի օր Օսիպյանը կդառնա ոստիկանապետ, Գևորգյանը պատասխանեց. «Ես գուշակ չեմ: Ես դեմ չեմ Օսիպյանի, մյուսի ոստիկանապետ լինելուն: Նրա պրոֆեսիոնալ ունակությունները, թե ինչպես նա կաշխատի, ժամանակը ցույց կտա, բավականին բարդ համակարգ է»:

Պատգամավորը ներկայացրեց, թե ինչով է զբաղվում հիմա Վլադիմիր Գասպարյանը: Գևորգյանն ասաց, որ նա հիմա վայելում է իր հանգիստը:

Հարցին` ծանր չի՞ տարել պաշտոնանկությունը, պատասխանեց. «Ես չեմ տեսել պարոն Գասպարյանին և չեմ կարծում, որ ծանր կտանի»:

Եղանակն՝ առաջիկա օրերին
20 Հուլիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica