close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.17
GBP1626.55
EUR1551.15
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԸՀ-ն քննարկում է «Ելք»-ի 5 նոր պատգամավորներին մանդատ տրամադրելու հարցը

Քաղաքական

16 Մայիսի 2018, 12:38
 ԿԸՀ-ն քննարկում է «Ելք»-ի 5 նոր պատգամավորներին մանդատ տրամադրելու հարցը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու հարցն է։ ԿԸՀ-ն միաձայն որոշում կայացրեց «Ելք»- ի ընտրական ցուցակում ընդգրկված Արայիկ Հարությունյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։ Նշենք, որ խոսքը ԿԳՆ նորանշանակ նախարարի մասին է։

ԿԸՀ-ն վավերացրեց նաև «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի, Արարատ Միրզոյանի, Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ արձանագրություները։ Այս պահին քննարկվում է ԱԺ ընտրական ցուցակով հերթական հաջորդ համարին մանդատներ տրամադրելու հարցը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica