close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+21°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է արել Փաշինյանը մեկ շաբաթվա ընթացքում. DW-ի անդրադարձը

Քաղաքական

16 Մայիսի 2018, 12:22
 Ի՞նչ է արել Փաշինյանը մեկ շաբաթվա ընթացքում.  DW-ի անդրադարձը

7 օր առաջ Հայաստանն ունեցավ նոր վարչապետ: DW-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է այդ մեկ շաբաթում նրա արած քայլերին:

Պարբերականը գրում է, որ մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրել է փոխել բոլոր նախարարներին, հեռացնել առավել սկանդալային պաշտոնյաներին և գեներալներին, այդ թվում՝ Հայաստանի ոստիկանապետին, բաց է դարձրել կառավարության նիստերը: Նա նաև հրահանգել է բարելավել մաքսային կարգավորման կանոնները և մասնակցել է Սոչիում ԵԱՏՄ գագաթաժողովին, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Առաջինը, որ միաձայն նշում են փորձագետները, երկրում մթնոլորտի փոփոխությունն է.  ՀՀ-ում  երբեք չեն տեսել, որ նախարարները կարող են օգտվել հանրային տրանսպորտից, իսկ վարչապետն աշխատանքի գնա ոտքով:

«Գրեթե ամեն օր` կեսգիշերին, վարչապետն իր Ֆեյսբուքյան էջի միջոցով պատմում է մարդկանց իր անելիքների մասին: Նման բաց գործելաոճ ոչ ոք չէր սպասում»,- նշում է պարբերականը:

 «Մեկ շաբաթը, իհարկե, այն ժամկետը չէ, որի արդյունքներով կարելի է անգամ նախնական եզրակացություն անել: Այնուամենայնիվ, երիտասարդ, հավակնոտ թիմը, առաջին հայտարարությունները, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտական պահպանման ձգտումը, առավոտից մինչև գիշեր աշխատանքը՝ այդ ամենը խոսում է հաստատակամության և արդյունքի հասնելու նպատակի մասին, որը, կարծում եմ, կարդարացնի հասարակության սպասելիքները»,-  DW-ին ասել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Եղանակն՝ առաջիկա օրերին
20 Հուլիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica