close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+14°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զորավարժություններ Արցախում. հաջողությամբ փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ

Արցախ

15 Մայիսի 2018, 18:37
 Զորավարժություններ Արցախում. հաջողությամբ փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, մայիսի 14-ից մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց, ըստ առանձին փուլերի և ստացված խնդիրների, ներգրավված են զինված ուժերի և ՊԲ-ի մի շարք զորամասեր: Զորախաղերի ամբողջ ընթացքը գտնում  է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի և Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անմիջական վերահսկողության տակ:

Մայիսի 15-ին բանակի «Տիգրանակերտ»  զորավարժարանում, ուժեղացված գումարտակի կազմով, խաղարկվել է մարտավարական զորավարժության՝ մարտական հրաձգությամբ ուղեկցվող կարևորագույն փուլերից մեկը: Միավորման հրամանատարի կողմից տեղագրական ու մարտավարական կողմնորոշում իրականացնելուց հետո ներկայացվել է պայմանական մարտադաշտում առկա ուժերի հարաբերակցությունն ու հակառակորդի կրակային խոցման առանձնահատկությունները: Համաձայն ստեղծված պայմանական իրադրության, ստորաբաժանումները հակառակորդի ակտիվ կրակային ազդեցության պայմաններում վարել են պաշտպանողական մարտ, այդ կերպ ժամանակ և հնարավորություն տալով օգնության եկած ուժերին անցնել հակագրոհի և, ջախջախելով մխրճված հակառակորդին, վերականգնել առաջնագիծը:

Զորավարժության ընթացքում հաջողությամբ փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ, որոնք բարձրացրել են կրակային խոցման արդյունավետության աստիճանը:

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica