close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մասիսի քաղաքապետի եղբոր, նախկին ոստիկանապետի թիկնազորի պետի գործողությունների համար վարույթ է հարուցվել. գլխավոր դատախազ

Իրավունք

15 Մայիսի 2018, 16:06
 Մասիսի քաղաքապետի եղբոր, նախկին ոստիկանապետի թիկնազորի պետի գործողությունների համար վարույթ է հարուցվել. գլխավոր դատախազ

Այս փուլում դատախազության գործառույթն այն է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերն արժանանան վարույթի. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր` Գոռ Համբարձումյանի և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազոր Արշակ Հակոբյանի ու նրանց մարդկանց կողմից ցուցարարների վրա հարձակվելուն, մեքենաներ ջարդելուն` նա նշեց. «Մենք լրագրող գործընկերներ ենք ունեցել, տարբեր իրավաբանական գրասենյակներ, որոնք հատուկ տեսանյութերը մեզ ուղարկել են, դրանց հիման վրա, առանց բացառության, վարույթներ են հարուցվել»:

Հարցին՝ ինչո՞ւ չեն բացահայտվում դրանք, նա պատասխանեց, որ դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինակության վրա: «Այս փուլում դատախազության գործառույթն այն է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքն արժանանա վարույթի»,- ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ հայտնաբերողը նախաքննական, հետաքննական մարմիններն են, իսկ նրանց տրվել է համապատասխան հանձնարարություն՝ ապահովել նախաքննության լրիվությունը, բազմակողմությունը, օբյեկտիվությունը:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica