close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2018
+23°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը եզրակացություններ է արել. BBC-ն` հայաստանյան իրադարձություններին Մոսկվայի զուսպ արձագանքի մասին

Քաղաքական

15 Մայիսի 2018, 14:51
 Ռուսաստանը եզրակացություններ է արել. BBC-ն` հայաստանյան իրադարձություններին Մոսկվայի զուսպ արձագանքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ օրեր անց այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի հետևանքով նա Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ:  Կրեմլը զուսպ է արձագանքել հայաստանյան իրադարձություններին և չի համեմատել դրանք «թավշյա հեղափոխությունների» հետ. գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ռուսական հեռուստաալիքները նույնպես չէին քննադատում ցուցարարներին և նրանց առաջնորդին, իսկ Պուտինը բողոքի ցույցերն անվանել է Հայաստանի «ներքին գործը», ինչը բոլորովին նման չէ Ռուսաստանի արձագանքին Վրաստանի «Վարդերի հեղափոխությանը» կամ 2014 թվականին Ուկրաինայի «Եվրամայդանին»:

BBC-ի` ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրի խոսքով` Ռուսաստանը եզրակացություններ է արել անցյալի, մասնավորապես` Ուկրաինայի իրադարձությունների հիման վրա: «Չի կարելի հիստերիա անել, ո'չ հայտարարություններ, ո'չ սյուժեներ ռուսական պետական ԶԼՄ-ներով, որոնցում Հայաստանի վրա է սևեռված ուշադրությունը: Այդ ամենը կարող է կտրուկ դատապարտվել»,- ասել է նա:

Աղբյուրի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցրել է «սպասողական դիրք»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, իր հերթին, կարծում է, որ Կրեմլը շահագրգռված չէ, որ ղեկավարի Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները: Ըստ նրա` աշխարհաքաղաքական հանգամանքներն այնպիսին են, որ կարևոր չէ, թե ով կլինի իշխանություն:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica