close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2018
+13°
+21°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2018
USD1483.26
GBP1651.77
EUR1569.28
RUB17.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չէինք կարող հաշվի չառնել հանրապետությունում այդ օրերին կատարվող իրադարձությունները. Դավթյանը՝ պատգամավորներին ազատ արձակելու մասին

Քաղաքական

15 Մայիսի 2018, 14:35
 Չէինք կարող հաշվի չառնել հանրապետությունում այդ օրերին կատարվող իրադարձությունները. Դավթյանը՝ պատգամավորներին ազատ արձակելու մասին

Իրավապահ մարմիններն իրականացրեցին իրենց գործառույթները. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ պատգամավորները ձերբակալվեցին Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Գործի նյութերում հետևյալն էր` ոստիկանությունը ևս մեկ անգամ որոշում էր կայացրել հավաքը` ապօրինի լինելու պատճառով դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը չկատարվեց, որից հետո իրավապահ մարմիններն իրականացրեցին իրենց գործառույթները»,- պարզաբանեց նա:

Դիտարկմանը՝ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ հավաքներն անօրինական չեն եղել, որոշ երթեր եղել են պարզապես հայտարարված երթուղուց շեղված, գլխավոր դատախազն արձագանքեց. «Երեք օրերի կապակցությամբ այդ փաստերով գործեր հարուցվեցին: Հավաքների ազատության մասին օրենքը սահմանում է, որ եթե այդ հավաքների իրացումը սահմանափակում է այլոց իրավունքներն ու ազատությունները, արդեն դրանք օրինական չեն: Ոստիկանությունը, եթե չեմ սխալվում, այդ օրերին 40-ից ավելի հրապարակումներ իրականացրեց, որոնցում, կոնկրետ իրադարձությանը, կոնկրետ դեպքին գնահատական տալով, դրանք որակեց որպես անհամաչափ սահամանափակման հանգեցնող հավաքներ: Այո, որոշակի օրերի հետ կապված հավաքն իրականացվում էր սահմանված երթուղուց դուրս, իսկ ապրիլի 19-ից հետո չկար նաև իրազեկում: Այստեղ ապօրինությունը ոչ երթուղուց շեղվելն է, ոչ էլ իրազեկման բացակայությունն է, այլ դրա իրականացման ընթացքում որքանով անհամաչափ են սահմանափակվում այլոց իրավունքները և հասարակական կարգը»:

Հարցին էլ՝ ի՞նչ հիմքով հետո ազատ արձակվեցին պատգամավորները, Դավթյանը պատասխանեց, որ ձերբակալման անհրաժեշտության բացակայության հիմքով քննիչն ազատեց նրանց:

Անդրադառնալով իր հայտարարություններին, թե Կարեն Կարապետյանը, ելնելով քաղաքական իրավիճակից, իրեն դիմել էր Փաշինյանի հարցով, նա ասաց, որ քաղաքական որևէ հրահանգ չկար, դրանք իրավական տիրույթում լուծված խնդիրներ են: «Մենք չէինք կարող հաշվի չնստել մեր հանրապետությունում այդ օրերին կատարվող իրադարձությունների հետ, ոչ մեկս անհաղորդ չէինք կարող մնալ, բայց այնքանով, որքանով դրանք իրավական կարգավորումների շրջանակում թույլ են տալիս: Պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարումն իրականացվում է քաղաքական մարմնի կողմից՝ ԱԺ-ն քաղաքական մարմին է: Ինձ համար ակնհայտ էր նաև այն, որ մեծամասնությունը համապատասխան միջնորդությանը դեմ էր քվեարկելու»,- եզրափակեց Դավթյանը:

Մերկելին դատի են տվել
19 Մայիսի 2018, 13:30 Մերկելին դատի են տվել

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica