close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+15°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին. Էդմոն Մարուքյան

Քաղաքական

15 Մայիսի 2018, 13:44
 Չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին. Էդմոն Մարուքյան

Դա խմբակցությունում քննարկվող հարց է. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին` եթե գլխավոր դատախազը հրաժարական չտա, ի՞նչ են պատրաստվում անել:

Հարցին՝ անվստահություն կհայտնե՞ն, նա պատասխանեց. «Մենք չենք քննարկել: Համենայն դեպս, ԱԺ-ում մեծամասնությունից ավելի ձայներով ընտրում են գլխավոր դատախազին: Եթե գլխավոր դատախազը հրաժարական տա, այն ժամանակ կսկսվի»:

Մարուքյանը հավելեց, որ իրենք օրակարգում չունեն ինչ-որ պաշտոնյաների անվստահություն հայտնելու հարցեր, բայց ունեն կոնկրետ հարցեր, որ հնչեցում են, սակայն որոնց պատասխանները չեն գոհացնում որևէ մեկին:

Հարցին՝ գլխավոր դատախազի թեկնածուներ ունե՞ն, իր անունն էր շրջաառվում, պատգամավորն արձագանքեց, որ նման քննարկում չի եղել: «Չգիտեմ` որտեղից մամուլում նման նյութ էր եղել և այդպիսի քննարկում: Ես չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, և այն, ինչ հիմա տեղի է ունենում, դրա հետ կապ չունի»,- ասաց նա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica