close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս փորձագետը բացատրել է` ինչու է Պուտինն այդքան արագ արձագանքել Փաշինյանի ընտրվելուն

Քաղաքական

15 Մայիսի 2018, 11:04
 Ռուս փորձագետը բացատրել է` ինչու է Պուտինն այդքան արագ արձագանքել Փաշինյանի ընտրվելուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ժամանակ հնչած հայտարարությունները կանխատեսելի էին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևորության մասին` Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները: Այդ մասին Русарминфо-ի հետ զրույցում ասել է  Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

Նա նշել է, որ իրեն միայն զարմացրել է այն, որ Պուտինն այդքան արագ է արձագանքել Փաշինյանի ընտրվելուն, և կարծիք է հայտնել, որ Կրեմլը, հավանաբար, պատճառ ուներ դրա համար:

«Հավանաբար, նախագահն ունեցել է որոշակի լրացուցիչ տեղեկություն: Մինչ այդ այնտեղ էր մեկնել ռուս խորհրդարանականների պատվիրակությունը, դեսպանատունն ակտիվ աշխատում էր, այդ թվում՝ նաև Փաշինյանի մարդկանց հետ: Հավանաբար, նա բավականաչափ տեղեկություն է ունեցել` հասկանալու համար, որ Փաշինյանը սկզբունքորեն ձեռնտու է Ռուսաստանին` որպես Հայաստանի վարչապետ»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica