close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին

Տարածաշրջան

15 Մայիսի 2018, 10:46
 Էրդողանը հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած գործողությունները:

Ըստ Demokartahebr-ի` նա «ահաբեկչական պետություն» է անվանել Իսրայելին` տեղեկացնելով, որ Անկարան հետ է կանչում Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։

Էրդողանը նաև նշել է, որ Իսրայելը 1948 թվականից մինչ օրս «օկուպացնում է Պաղեստինի տարածքները»:

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր ողջամիտ քրիստոնյաներն ու հրեաները կդատապարտեն այս ամենը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Երուսաղեմում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան բացումը, որի պատճառով լուրջ բախումներ են եղել  Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով մահացել է 59 մարդ, ավելի քան 1700 մարդ վիրավորվել է:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica