Ինձ ոչ ոք չի կարող պարտադրել հեռանալ ՀՖՖ նախագահի պաշտոնից. Ռուբեն Հայրապետյան
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խոսեց նաև հնարավոր հրաժարականի մասին.
«ՀՖՖ նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է: Ես ունեմ խնդիր, որը դեռ պետք է լուծեմ, եւ միայն դրանից հետո կորոշեմ կմնաց թե կհեռանամ:
Ձեր կարծիքով ձեր կամ որևէ մեկի ասելո՞վ պետք է հեռանամ: Չկա որեւէ մեկը, ով կարող է ինձ պարտադրել հեռանալ»,-ասաց Հայրապետյանը: