close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.17
GBP1626.55
EUR1551.15
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարգի՛ր Հարութին․ համացանցի օգտատերերը Փամբուքչյանին աջակցող շարժում են սկսել

Հասարակություն

12 Մայիսի 2018, 11:07
 Հարգի՛ր  Հարութին․ համացանցի օգտատերերը Փամբուքչյանին աջակցող շարժում են սկսել
Օրեր առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած համերգի ընթացքում հանդիսատեսների մի մասը, ի նշան բողոքի, թիկունքով շրջվում են դեպի Հարութ Փամբուքչյանը՝ Ձախ Հարութը։ Նիկոլ Փաշինյանի պատկերով սպիտակ շապիկներ հագած «ցուցարարներն» այդ քայլով փորձել են Ձախ Հարութին հիշեցնել Հայաստանում ՀՀԿ-ի ամփոփիչ ժողովի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների առջև նրա խոնարհումը, որը ոմանց կողմից դիտարկվել էր որպես քծնանք, իսկ շատերի կողմից՝ հարգանքի նշան։

Համերգի ընթացքում տեղի ունեցած տհաճ իրավիճակից հետո մի շարք կայքեր տեղեկացրել էին, որ հանրահայտ երգիչը դեպքի պատճառով հոսպիտալացվել է։

Հարութ Փամբուքչյանին աջակցելու համար նրա երկրպագուները համացանցում շարժում են սկսել։ Մարդիկ տեղադրում են երգչի հետ իրենց լուսանկարը, նրա երգերից մեկը և մակագրում` RespectHarout (Հարգի՛ր Հարութին)։ Շարժումը լայն տարածում է գտել «Ֆեյսբուք»-ում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica