close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Հայաստանը հրաժարվի. Թուրքիայի վարչապետն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Տարածաշրջան

11 Մայիսի 2018, 16:49
 Եթե Հայաստանը հրաժարվի. Թուրքիայի վարչապետն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությանը:

Ըստ Haberturk-ի` Յըլդըրըմը հայ-թուրքական հարաբերությունների հարցում «նոր էջ սկսելու պայման է ներկայացրել»:

Միջանկյալ հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախ այցելության շրջանակներում հայտարարել էր. «Դուք գիտեք, որ նախապայմաններ առաջ է քաշում Թուրքիան։ Թուրքիայի պահանջներն անտրամաբանական են, քանի որ տրամաբանական չէ ինչ–որ երկրի հետ հարաբերություններ հաստատելու համար երրորդ երկրի վերաբերյալ պայման առաջ քաշելը։ Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը եւ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Միաժամանակ, հավատարիմ ենք մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»: Նա հավելել էր, որ միջազգային ճանաչումը ամենից շատ կապված է ցեղասպանությունների կանխարգելման հետ, քան հայ–թուրքական հարաբերությունների։

Պատասխանելով Փաշինյանի հայտարարությանը` Յըլդըրըմն ասել է. «Եկեք նախ տեսնենք` Հայաստանը հրաժարվո՞ւմ է Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունքից,  Թուրքիայի տարածքային ամբողջականության և սահմանների վերաբերյալ սխալ դիրքորոշումից ու նմանատիպ ամեն ինչից: Կամ` եթե ցանկանում է նոր էջ բացել, մենք պետք է բոլոր մանրամասնությունները տեսնենք, ապա, ըստ դրա, պատասխանենք: Մենք չենք ցանկանում ոչ մեկի, գլխավորապես` մեր հարևանների հետ խնդիրներ ունենալ: Եթե կա նման մոտեցում, բնականաբար, մեր երկրի շահերից բխեցնելով, կգնահատենք իրավիճակը»:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica