close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար. Փաշինյան

Քաղաքական

11 Մայիսի 2018, 13:05
 Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար. Փաշինյան

Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ կոալիցիոն կառավարություն կլինի՞, թե՞ ոչ, Փաշինյանն արձագանքեց. «Մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Կարող եմ ասել, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՊՆ, մյուս նշանակումներն առաջիկայում կլինեն»:

Նա չմանրամասնեց, թե որ պորտֆելները կտրամադրվեն «Ծառուկյան» դաշինքին:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քննարկումները դեռ շարունակվում են:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica