close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավաքականը լավ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում. Լեւոն Ջուլֆալակյան

Սպորտ

11 Մայիսի 2018, 12:58
 Հավաքականը լավ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում. Լեւոն Ջուլֆալակյան

Այսօր տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը խոսեց Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշների ելույթների մասին.

«Մեր թիմը շատ լավ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում: Կարելի է ասել` գերազանց: Շատ լուրջ հաջողություն եմ համարում նաեւ այն, որ, 7 մասնակից ունենալով, թիմային պայքարում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեցին: 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանից սպասելիքներն ավելին էին, բայց անհաջող գոտեմարտեր անցկացրեց:  60 և 63 կգ քաշային կարգերում մեր ըմբիշներն անփորձ են և առաջին անգամ էին նման կարգի մրցաշարի մասնակցում:   Երիտասարդ ըմբիշների հետ լավ աշխատելու դեպքում մեծ հեռանկարներ եմ տեսնում:  Լավ ելույթներ ունեցավ Կարեն Ասլանյանը, ով սկսեց արդյունքներ գրանցել մեծահասակների պայքարում»,- ասաց Ջուլֆալակյանը: 

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica