close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի ընդդիմության հակաէրդողանական ակցիան` խորհրդարանում

Տարածաշրջան

11 Մայիսի 2018, 11:03
 Թուրքիայի ընդդիմության հակաէրդողանական ակցիան` խորհրդարանում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները երկրի խորհրդարանում բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ. գրում է թուրքական «ՀաբերԹյուրք» կայքը։

Ընդդիմադիր գործիչները «Բավական է» գրությամբ պաստառներ են բերել Մեջլիս։

Պատգամավորներից մեկը՝ ընդդիմադիր Օզգյուր Օզելը, ամբիոնից ելույթ ունենալով, նաև հայտարարել է, որ հունիսի 24-ի արտահերթ ընտրություններից հետո Մեջլիսում այլևս պետք է տեղ չունենա Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ինչին ի պատասխան` Օզելի խմբակիցները ծափողջույններով աջակցել են նրան։

Նշենք, որ Թուրքիայում իշխող վարչակարգի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի դեմ յուրօրինակ բողոքի ակցիա է սկսվել, որը ծավալվում է թե՛ երկրի տարբեր քաղաքների փողոցներում, թե՛ համացանցում և կրում է Tamam («Բավակա՛ն է») կոչը։

Բանն այն է, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ իր հիմնած ու երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին Թուրքիան աննախադեպ առաջընթաց է գրանցել ամենատարբեր ոլորտներում։ Ըստ նրա՝ իրենց «մեջքը» ժողովուրդն է, իսկ եթե ժողովուրդը հանկարծ ասի` բավակա՛ն է, իրենք հետ կքաշվեն։

Էրդողանի այս խոսքերից հետո երկրում կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերի առաջնորդները Tamam հեշթեգով գրառումներ են հրապարակել, ինչից հետո նույն հեշթեգով նրանց են միացել հարյուրհազարավոր մարդիկ՝ տարբեր սոցցանցերում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica