close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դա խորապես հայամետ հայտարարություն էր. Լեոնտևի մեկնաբանությունը

Հասարակություն

11 Մայիսի 2018, 11:04
 Դա խորապես հայամետ հայտարարություն էր. Լեոնտևի մեկնաբանությունը

Ռուս փորձագետներ Միխայիլ Լեոնտևն ու  Միխայիլ Յուրևը մեկնաբանել են Комсомольская правда ռադիոկայանի եթերում մեկնաբանել են Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարությունները. հայտնում է Русарминфо-ն:

«Դա խորապես հայամետ հայտարարություն էր, դրա իմաստն այն էր, որ հայերն ու Հայաստանը մեզ համար օտար չեն, և մենք թույլ ենք տալիս մեզ խոսել նրանց հետ այնպես, ինչպես խոսում են ոչ օտարների հետ: Այդ թվում՝ երբեմն կոշտ, երբեմն` վիրավորական, սակայն` անկեղծ: Դա հաճոյախոսություն էր, վստահության նշան»,- ասել է Լեոնտևը:

Միխայիլ Յուրևն ասել է, որ ինքն ազգայնական անձ չէ և բոլոր ազգերին, այդ թվում`  հայերին, նորմալ է վերաբերվում:

«Եթե հարցնեք, թե նախկին ԽՍՀՄ տարածքից, ռուսներից բացի, ո՞ր ազգին եմ ամենաշատը համակրում, դա կլինեն երևի հայերը: Հայերն ու բելառուսները: Եվ դա ոչ թե վերջին տարվա ընթացքում, այլ միշտ: Այնպես որ` ներողություն խնդրելու պատճառ չունեմ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Լեոնտևը նշել էր, որ Հայաստանն ամբողջ պատմության ընթացքում բեռ է եղել Ռուսաստանի համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica