close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի բանտերի ծանրաբեռնվածությունը 10 տարում աճել է 161․7 տոկոսով

Տարածաշրջան

9 Մայիսի 2018, 16:24
 Թուրքիայի բանտերի ծանրաբեռնվածությունը 10 տարում աճել է 161․7 տոկոսով

Եվրոպայի խորհուրդը և Լոզանի համալսարանը եվրոպական կալանավայրերի 2016թ. վիճակի մասին համատեղ զեկույց են հրապարակել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ այդմ՝ Եվրոպայի կալանավայրերում բանտարկյալների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1 մլն 500 հազար։ Իսկ վերջին 10 տարվա ընթացքում՝ 2006- 2016թթ., կալանավորների թիվն ամենից շատ աճել է Թուրքիայում։

Զեկույցի համաձայն՝ 2016թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ եվրոպական երկրների բանտերում (բացի Ռուսաստանից) 859.102 կալանավոր և ազատազրկված մարդ կա։ Իսկ Ռուսաստանի բանտարկյալների հետ մեկտեղ այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 505.187։

«Deutsche Welle»-ի տեղեկության համաձայն՝ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Եվրոպայում յուրաքանչյուր 100. 000 քաղաքացու բաժին էր ընկնում 127 բանտարկյալ։ Այդ ցուցանիշով առաջին հորիզոնականում Վրաստանն է, որտեղ 100․000 անձին բաժին  է ընկնում 256 կալանավոր, Թուրքիայում՝  244, Ադրբեջանում՝ 236։

Վիճակագրության համաձայն՝ 2016թ․ բանտարկյալների թիվն ամենից շատ աճել է Բուլղարիայում (10․8 տոկոս), Թուրքիայում (9․5 տոկոս), Չեխիայում (7․6 տոկոս), Սերբիայում (6․6 տոկոս) և Դանիայում (5․5 տոկոս)։

2006-2016թթ․ ընթացքում Թուրքիայի բանտերում գտնվող կալանավորների թիվն աճել է 161․7 տոկոսով։ Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջին հորիզոնականում է։ Իսկ նույն ժամանակահատվածում ամենից քիչ աճել է Հոլանդիայի (38․9 տոկոս), Էստոնիայի (36․7 տոկոս) և Շվեդիայի (26․2 տոկոս) բանտերի ծանրաբեռնվածությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica