close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում Էրդողանի դեմ բողոքի ցույցեր են սկսվել

Տարածաշրջան

9 Մայիսի 2018, 14:28
 Թուրքիայում Էրդողանի դեմ բողոքի ցույցեր են սկսվել

Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի դեմ բողոքի ակցիա է սկսվել:

Տարբեր քաղաքներում մեկնարկած ցույցերի ընթացքում ցուցարարները պարզել են պաստառ` «Tamam» (բավական է) գրությամբ:

Ցույցերի կարգախոսը պատահական չի ընտրվել: Օրեր առաջ Էրդողանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին Թուրքիան աննախադեպ առաջընթաց է գրանցել`  հայտարարելով, որ իրենց «մեջքը ժողովուրդն է, իսկ եթե ժողովուրդը հանկարծ ասի` բավակա՛ն է, իրենք հետ կքաշվեն»։

Էրդողանի այս հայտարարությունից հետո սկսված շարժումը տեղափոխվել է նաև համացանց: Բազմաթիվ օգտատերեր իշխանությունների դեմ իրենց բողոքն են հայտնում` տեղադրելով Tamam հեշթեգը:

Նշվում է, որ ցույցերի ընթացքում գրանցվել են ձերբակալություններ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica