close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրեմլում «անհաջող» են համարում Միխայիլ Լեոնտևի խոսքերը Հայաստանի մասին

Հասարակություն

8 Մայիսի 2018, 16:30
 Կրեմլում «անհաջող» են համարում Միխայիլ Լեոնտևի խոսքերը Հայաստանի մասին

Կրեմլում «անհաջող» են համարում հեռուստալրագրող  Միխայիլ Լեոնտևի խոսքերը Հայաստանի մասին և կարծում են, որ դրանց պետք չէ ուշադրություն դարձնել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:

«Այդ արտահայտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի հարցում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Եվ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ բարեկամության ու եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որ ռուսները պատմականորեն տածում են հայ ժողովրդի հանդեպ»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Լեոնտևը Комсомольская правда-ի եթերում ասել էր, թե ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը բեռ է եղել Ռուսաստանի համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica