close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անհիմն են. Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը` ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը

Տարածաշրջան

7 Մայիսի 2018, 13:44
 Անհիմն են. Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը` ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը, թե Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով տեղի խաղաղ բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։

Ըստ DHA-ի` Աքսոյը նշել է, որ ամերիկյան կողմի պնդումներն «անհիմն են»: «Դրա հիմնական մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություններ»,- նշել է նա:

Թուրքական կողմն իր հերթին ԱՄՆ-ին մեղադրել է այն հարցում, թե իբր պաշտոնական Վաշինգտոնը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի  քարոզչության ազդեցության տակ։

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica