close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի 3 ազատ ոճային պարտվեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին

Սպորտ

4 Մայիսի 2018, 16:58
 Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի 3 ազատ ոճային պարտվեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում  մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի 5 ներկայացուցիչ, որից 3-ը քառորդ եզրափակիչում պարտվել են Ադրբեջանի ներկայացուցիչներին: 

57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը  մեկնարկային գոտեմարտում հաղթեղ Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեյ Դուկովին, սակայն 1/4 եզրափակիչում 0:10 հաշվով պարտություն  կրեց Ադրբեջանը ներկայացնող  Գեորգի Էդիշերաշվիլիից:

79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը  առաջին գոտեմարտում 10:0 հաշվով հաղթեց  ֆին Հենրի Ալեքսի Սելենիուսին, իսկ հաջորդ գոտեմնարտում 1:6 հաշվով   պարտություն կրեց ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովից:

 97 կգ քաշային Գեորգի Կետոևը քառորդ եզրափակիչում 0:3 հաշվով զիջեց  Ադրբեջանը ներկայացնող Նուրմագոմեդ Գաջիևին:

Հայաստանի 3 ըմբիշներն էլ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու և բրոնզի համար պայքարելու հնարավորություն կունենան, եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ:

 

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica