close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քվեարկելու եմ այնպես, ինչպես նախորդ անգամ. Գագիկ Մելիքյան

Քաղաքական

3 Մայիսի 2018, 16:06
 Քվեարկելու եմ այնպես, ինչպես նախորդ անգամ. Գագիկ Մելիքյան

Ունեցել եմ իրական ելույթ և իմ ելույթից ոչ մի հարց հանելու մտադրություն չունեմ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով մայիսի 1-ին վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ իր ելույթին:

«Ես ներկայացրել եմ այն իրականությունը, որ գոյություն ունի, և այն վտանգները, որ հնարավոր են մեր երկրի, մեր պետության համար»,- ասաց նա:

Մելիքյանը շեշտեց, որ իր տրամադրությունը նույնն է, ոչինչ իր մեջ չի փոխվել: Իսկ թե ինչպե՞ս կքվեարկի մայիսի 8-ին, նա չհստակեցրեց. «Դեռ կորոշեմ` ինչպես քվեարկեմ»:

Հարցին` ՀՀԿ-ի մեջ բաժանվա՞ծ է` ով է կողմ քվեարկելու, ով` դեմ, պատգամավորը պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ մեր մեջ նման բաժանում կա: Մենք դեռ որոշում չենք կայացրել, մենք հայտնել ենք, որ կաջակցենք Նիկոլ Փաշինյանին կամ մեկ ուրիշի, ում կառաջադրի 35 պատգամավոր` իր ստորագրությամբ»:

Yerkir.am-ի ճշտող հարցին` ինչպե՞ս է քվեարկելու: Մելիքյանը պատասխանեց. «Ես իմ սկզբունքներին դեմ գնացող չեմ, երբեք դեմ չեմ գնացել և հիմա էլ դեմ չեմ գնալու: Հանուն Հայաստանի` ես քվեարկելու եմ այնպես, ինչպես քվեարկել եմ նախորդ անգամ»:

Դրական Մեկնարկ
19 Հուլիսի 2019, 12:37 Դրական Մեկնարկ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica