close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանին չի թույլատրվի Գերմանիայում նախընտրական քարոզարշավ անցկացնել

Տարածաշրջան

3 Մայիսի 2018, 13:12
 Էրդողանին չի թույլատրվի Գերմանիայում նախընտրական քարոզարշավ անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում նախընտրական քարոզարշավ չի անցկացնելու: Այդ մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։

Ըստ Ermenihaber-ի` հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։ Գերմանիան նախապես արգելք էր սահմանել, համաձայն որի` թուրք պաշտոնյաներին չի թույլատրվի  նախընտրական քարոզարշավ անցկացնել այդ երկրում։

Թուրքիայի արտգործնախարարությանը մոտ գտնվող աղբյուրները հայտնում են. «Քարոզարշավի ընթացքում Թուրքիայի նախագահը չի ծրագրում հանդիպումներ ունենալ Գերմանիայում ապրող թուրքերի հետ։ Կարծում ենք, որ արգելքը ճիշտ չէր: Այն չի ծառայում ժողովրդավարությանը։ Ընտրողները պետք է իմանան, թե ինչի համար են գնում ընտրություններին»։

Թուրքական աղբյուրը նշում է, որ  մայիսի 20-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավ կիրականացնեն Բոսնիա և Հերցոգովինայում։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica