close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2019
USD1485.11
GBP1622.83
EUR1551.67
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավանում Ռուբեն Հայրապետյանը վիճաբանության է բռնվել ճանապարհը փակած ցուցարարների հետ

Հասարակություն

2 Մայիսի 2018, 15:35
 Ավանում Ռուբեն Հայրապետյանը վիճաբանության է բռնվել ճանապարհը փակած ցուցարարների հետ

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում: Վիճաբանություն է տեղի ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Բաբաջանյան փողոցը փակած ցուցարարների միջեւ:

Ականատեսների խոսքով` երբ դպրոցահասակ աշակերտներից մեկը փորձել է Հայրապետյանին բացատրել, որ Երևանի բոլոր ճանապարհներն են փակ, նա վրդովվել և հարվածել է երեխային:

Կատարվածի վերաբերյալ Yerkir.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հայրապետյանից: «Հազար անգամ ասել եմ, որ ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»,- մեր լրագրողին ասաց նա:

Բնակիչները Հայրապետյանին հորդորել են ոտքով անցնել ճանապարհը, սակայն նա չի համաձայնել: «Սաղ քաղաքը ոտքով է քայլում, դուք էլ քայլեք»,- դիմելով Հայրապետյանին` ասել է ցուցարարներից մեկը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայրապետյանը բանակցում բնակիչների հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica