close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրապարակվել է թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի աշխատակիցների դատավճիռը

Տարածաշրջան

2 Մայիսի 2018, 14:10
 Հրապարակվել է թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի աշխատակիցների դատավճիռը

Ստամբուլի   ծանր հանցանքների  13-րդ դատարանում հրապարակվել են Թուրքիայում փակված ընդդիմադիր«Zaman» թերթի 15 աշխատակիցների դատավճիռները։

Միջանկյալ նշենք, որ «Zaman» թերթը փակվել էր 2016 թվականին: Այն համարվում էր իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման լրատվական օրգանը, որի մի շարք ներկայացուցիչներ կալանավորվել էին «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքի հիման վրա։

15 մեղադրյալներից 10-ը մեղադրվել են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության» և «Թուրքիայի խորհրդարանը  և կառավարությունը լուծարելու փորձի», ինչպես նաև «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» մեջ, իսկ  5-ը արդարացվել են։

10 մեղադրյալներից Հաքան Թաշդելենը, Ահմեթ Մեթին Սեքիզքարդեշը, Ֆարուք Աքքանը դատապարտվել են 9  տարվա ազատարկման։  Մեղադրյալներ Օսման Նուրի Արսլանը, Ահմեթ Իրեմը, Յուքսել Դուրգութը դատապարտվել են 7 տարվա ազատազրկման։ Մնացած անդամները դատապարտվել են մինչև 3 տարվա ազատազրկման։

Երկրաշարժ` Իրանում
18 Հուլիսի 2019, 10:46 Երկրաշարժ` Իրանում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica