close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնաբերվել է Պոլսի հայկական եկեղեցու վրա հարձակում կատարած անձը

Տարածաշրջան

2 Մայիսի 2018, 13:04
 Հայտնաբերվել է Պոլսի հայկական եկեղեցու վրա հարձակում կատարած անձը

Պոլսի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակում կատարած անձը հայտնաբերվել և բերման է ենթարկվել։

Ըստ Ermenihaber-ի՝ Ստամբուլի իրավապահ մարմինները հետքաննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքը աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» արտահայտությունը գրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։

Բերման ենթարկված անձը ոստիկանությանը տված ցուցմունքում նշել է, որ գործել է միայնակ, իսկ դրդապատճառը եղել է եկեղեցու սպասավորների վատ վերաբերմունքն իր նկատմամբ։

Նշվում է, որ կասկածյալ Ս․Կ․-ն հոգեկան խնդիրներ ունի և նախկինում 2 անգամ ինքնասպանության փորձ է արել։

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica