Ադանայում ԻՊ ահաբեկչություն է կանխվել. կան ձերբակալվածներ
Տարածաշրջան

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ադանա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխվել:
Ըստ DHA-ի՝ հատուկջոկատայինների մասնակցությամբ լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ձերբակալվել են ԻՊ բազմաթիվ անդամներ: Նրանք ծրագրել էին ահաբեկչական հարձակում իրականացնել մայիսի 1-ին։
Ձերբակալվածներից 6-ը Սիրիայի քաղաքացիներ են, 4-ը՝ Թուրքիայի։