Արթուր Աբրահամը հաղթեց ու կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար
Սպորտ

Քիչ առաջ Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի ''Բադեն'' արենայում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (47-6, 30) և դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-3, 14) մենամարտը:
12 ռաունդ տևած մենամարտում Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց մրցակցին:
Հիշեցնենք, որ այս մենամարտի հաղթողը` Արթուր Աբրահամը, դարձավ վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: