close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+15°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրեմլը հույս ունի, որ Հայաստանում կհաջողվի հասնել քաղաքական կոնսենսուսի

Քաղաքական

24 Ապրիլի 2018, 14:00
 Կրեմլը հույս ունի, որ Հայաստանում կհաջողվի հասնել քաղաքական կոնսենսուսի

Կրեմլը  գոհ է, որ Հայաստանում իրավիճակն ապակայունացման ճանապարհով չի գնում, և հույս ունի, որ կայունությունը կպահպանվի, ու կհաջողվի հասնել քաղաքական կոնսենսուսի: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այն ամենը, ինչ կատարվում է Երևանում, դա երկրի ներքին գործն է:

Պեսկովը նշում է, որ Հայաստանում և Ուկրաինայում կատարված իրադարձություններն անտեղին է համեմատել: «Ես զուգահեռներ չէի անցկացնի, քանի որ իրավիճակները լիովին տարբեր են»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով` իհարկե, իրավիճակը հարկավոր է վերլուծել, և ՌԴ-ում դրան ուշադիր հետևում են:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը դեռ հեռախոսազրույցներ չի ունեցել ո'չ հրաժարական տված Սերժ Սարգսյանի, ո'չ էլ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica