close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակցությունից այն կողմ այլ ճշմարտություն չկա. Դավիթ Վանյան

Բլոգեր

24 Ապրիլի 2018, 13:47
  Բանակցությունից այն կողմ այլ ճշմարտություն չկա. Դավիթ Վանյան

Բանաստեղծ Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ես դեռ չգիտեմ, թե ի՞նչ դերակատարություն կունենա Սերժ Սարգսյանը ապագայում, բայց այսօր նրան, արժանապատվորեն հեռանալու համար ասում եմ՝ Շնորհակալություն։ 

Պատկերացրեք մի պահ, եթե նա հեռանար Յանուկովիչի նման, առանց հրաժարականի, արտասահմանից դատական պրոցեսներ հրահրեր սեփական երկրի դեմ, արտակարգ դրություն հայտարարեր կամ զորք մտցներ մայրաքաղաք։ Նա ոչ մի նման բան չարեց, և իրականում թավշյա հեղափոխության համար արտակարգ նախադրյալներ ստեղծեց։

Շնորհակալությունս եմ հայտնում մեր լուսավոր երիտասարդությանն ու այն հեղափոխական առաջնորդներին, ովքեր արտաքին քաղաքականությանը վերաբերվող անպատեհ հայտարարություններ չարեցին, և արդյունքում՝ ցուցարարների բանակում բևեռացումներ և ուկրաինական «Աջ սեկտորի» նման թևեր չառաջացան, էքսպրոպրիացիայի, թալանածը վերաբաժանելու կոչեր, կրակոցներ ու պայթյուններ չեղան, ոստիկանների հանդեպ հարգալից վերաբերմունք ցուցաբերեցին, և այլն։

Շնորհակալությունս եմ հայտնում այն քաղաքական գործիչներին, ովքեր հավատացին քաղաքական կենտրոնի ու երրորդ ճանապարհի գաղափարին, ովքեր հասկացան, որ բանակցությունից ու կոնսենսուսից այնկողմ այլ ճշմարտություն չի կարող լինել և կազմակերպեցին կողմերի հաշտեցումը։

Սա արժանապատվության հեղափոխություն էր, որը հնարավորություն տվեց քաղաքացուն՝ հավատալ ինքն իրեն, իր ձեռքը վերցնել երկրի ղեկն ու սեփական ապագան, չնայած նրան, որ չէր լինի այս ամենը, եթե Սերժ Սարգսըանը չխախտեր իր խոստումն ու չստանձներ վարչապետի պաշտոնը։

Մենք պիտի գիտակցենք, որ մեր բախտը բերել է, քանի որ պատերազմի մեջ գտնվելով կարող էինք բացարձակապես այլ իրավիճակների հանգել, և տա Աստված, այլևս առանց հեղափոխությունների զարգանա մեր Երկիրը։

Հիմա ամեն ինչ հարկավոր է վերադարձնել օրինական տիրույթ, վերադառնալ աշխատանքի և ուսումի։ Մեծ է մտավորականության անելիքը, որովհետև եթե նրանք չգործեն և հեղափոխական տրամաբանությունը աշխատանք ու արարում չդառնա, ապա գործ կունենանք պերմանենտ հեղափոխության հետ, ինչը ցանկալի չէ։

Մեկ Սերժ Սարգսյանով հեղափոխություն չի լինում։ Օրենքի առջև հավասարություն, արդար ընտրություններ, տնտեսության ազատականացում ու մոնոպոլիաների վերացում և քաղաքական դաշտի մաքրում արդեն հոգնեցնող տաշովի դեմքերից։ Սակայն այս ամենը միայն օրենքով և օրինական ընթացակարգով։

Շնորհավորում եմ Ձեզ այն բանի առթիվ, որ խուսափեցինք վատագույն տարբերակներից ու արյունահեղությունից, որ կազմակերվածության բարձրագույն ստանդարտներ տվեցինք աշխարհին, բարձրացրեցինք ՀՀ տեղը պատվի համաշխարհային ռեյտինգային ցանկում։ Այսօր կարծես թե հպարտ են հայերը աշխարհով մեկ, որովհետև արժեվորվեց ՀՀ պետությունը»։

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica