close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.17
GBP1626.55
EUR1551.15
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արաքսավանում մեքենան ընկել է ջրանցքը. փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել այնտեղից

Հասարակություն

24 Ապրիլի 2018, 12:33
  Արաքսավանում մեքենան ընկել է ջրանցքը. փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել այնտեղից

Ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում՝ ջրանցքում, նկատվել է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Արաքսավան գյուղի վերջնամասով անցնող, ավտոճանապարհին հարակից ջրատարում (մոտ 6 մ բարձրություն) փրկարարները հայտնաբերել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա (կիսով չափ ջրածածկված), որում եղել է Է. Գ.-ի (1945 թ.) դին:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրանցքից դուրս են բերել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica