close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2018
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչը Ապրիլի 24-ի կապակցությամբ

Հասարակություն

23 Ապրիլի 2018, 15:39
 Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչը Ապրիլի 24-ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար: Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ:

Հարյուր տարուց ավելի այս օրը եղել է միասնության օր, հիշատակի և սգի օր, ընդդեմ Թուրքիայի կողմից իրագործված անարդարության և այսօր ցեղասպանությունը ժխտողների դեմ բողոքի օր:

Հարգենք մեր նախնիների հիշատակը և հոգանք մեր ազգի ապագան արժանապատվորեն ու պատվով:

Պահենք և պահպանենք աշխարհի աջակցությունը և համերաշխությունը մեր հանդեպ Ապրիլի 24-ին, երբ մեզ հետ միասին հարգում են զոհերի հիշատակը և հիշում նրանց, ովքեր օգնել են վերապրողներին:

Այսօր, վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբել մեր ժողովրդին ազգային իդեալների շուրջ, լուծել մեր ներքին խնդիրները միասնաբար՝ երկխոսության և փոխըմբռման ոգով, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները:

Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
16 Դեկտեմբերի 2018, 20:15 Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
Վարպետ Մեսրոպի կտակը
16 Դեկտեմբերի 2018, 19:38 Վարպետ Մեսրոպի կտակը
7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica