close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Լույս» հիմնադրամից 60-ը որոշել են քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին, տգեղ է. Վիգեն Սարգսյան

Քաղաքական

23 Ապրիլի 2018, 14:19
 «Լույս» հիմնադրամից 60-ը որոշել են քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին, տգեղ է. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր անդրադարձավ «Լույս» հիմնադրամի շրջանավարտների նամակին` ուղղված վարչապետ Սերժ Սարգսյանին:

«Երբ մենք սկսում էինք «Լույս» հիմնադրամը,  Հայաստանի 8 քաղաքացի էր աշխարհի 20 լավագույն ԲՈւՀ-երում սովորում, հիմա ամեն տարի աշխարհի 10 լավագույն ԲՈւՀ-եր ընդունվում է  100-ից ավելի քաղաքացի: Այս պահին 570 հոգի այդ ծրագրով կարողացել է ստանալ մրցակցային կրթություն, ընդ որում` ամենաազատական պայմաններում` ո'չ պարտադրել ենք հետագա աշխատանքի վայր, ո'չ պարտադրել ենք վերադարձ կամ ոչ վերադարձ»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ այդ 570 ուսանողներից 60-ը որոշել են քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին:  «Դա բնական է, լավ կրթություն են ստացել, իրավունք են վերապահում իրենց, այդպես լինում է: Այդ նույն 60 հոգու հետ հանդիպել եմ նաև «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, երբ նրանք դա փորձում էին արդարացնել: Այդպես էլ չհասկացա, թե իրենք ինչ էին ուզում»,- ասաց Սարգսյանը:

Նախարարի խոսքով` դա շատ տգեղ խրատ էր, որովհետև «Լույս» հիմնադրամի շրջանավարտները երբեք առիթ չեն ունեցել վարչապետի հետ չհանդիպելու: «Ցանկացած մեկ զանգ բավարար էր, որպեսզի վարչապետը 60 շրջանավարտ միաժամանակ ընդուներ և հետները շատ մանրամասն խոսեր: Բայց նրանք, հատկապես` նրանցից ոմանք, նույնիսկ Հայաստանում չեն և որոշել են հեռվից հեռու սովորեցնել վարչապետին, թե ինչպես անի, որ երկիրն ավելի լավ կառավարի: Այնինչ իրենք, ունենալով այդ կրթությունը, իրականում այս երկրի կայացման համար որևէ բան չեն անում»,- ասաց նա:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica