close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արամ Սարգսյանը զանգել է Սերժ Սարգսյանին. 1in.am

Քաղաքական

22 Ապրիլի 2018, 22:41
 Արամ Սարգսյանը զանգել է Սերժ Սարգսյանին. 1in.am

«Ես Վազգեն Սարգսյանի վաստակը չունեմ, որ այդ վաստակով ինչ-որ բան ասեմ, բայց ես Արամ Սարգսյանը լինելով նաև Վազգեն Սարգսյանի եղբայրն եմ և այո՛ չեմ կարող՝ ո՛չ այս ժողովրդի կողքին չլինել, ո՛չ էլ պետության ու պետականության»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։

 Արամ Սարգսյանը ձերբակալությունից հետո փորձել է հանդիպել և զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն՝ ապարդյուն.«Օգտագործել եմ բոլոր հնարավոր մեթոդները, անգամ չզարմանաք՝ զանգել եմ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին և իրեն եմ հորդորել, որ թույլատրություն տրվի զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ երկու թիմերի երկխոսությանը այլընտրանք գոյություն չունի։

Պատգամավորը նշում է.«Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը պետք է նորից հանդիպեն ու փորձեն երկխոսել՝ կարևոր չէ, թե ինչից, ինչ թեմայից ուզում են խոսեն՝ ժամկետներ, արտահերթ ընտրություններ, հրաժարական՝ կարևորը երկխոսեն։ Մեր երկիրն այլևս նման ցնցումներ տանել չի կարող»,-ընդգծեց Արամ Սարգսյանը։

Նա կոչ է անում իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին.«Որտեղ ժողովուրդն՝ այնտեղ ես, կգամ այդ հրապարակ, բայց ելքն այդ հրապարակը չէ, ելքը դահլիճում և հրապարակում է, եթե երկու տեղում ելք չկա՝ խնդիրը գնում է առճակատման»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica