close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+21°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել. Դաշնակցության կոչը

Քաղաքական

22 Ապրիլի 2018, 17:10
 Հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել. Դաշնակցության կոչը

ՀՅԴ Գերագույն Մարմինը հայտարարություն-կոչ է տարածել:

«Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅԴաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար:

Ցավոք, սկսված գործընթացը, բևեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել և շտկել կացությունը:

Այս առումով կարևոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել: Հասարակության և պետության շահերը վեր են ամեն ինչից:

Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտրել:
Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել:

Իր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ՝ Դաշնակցությունը շարունակելու է  երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը»:

Եղանակն՝ առաջիկա օրերին
20 Հուլիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica