close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.17
GBP1626.55
EUR1551.15
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խուսափել հանրային անվտանգության խաթարումից և արտակարգ պատահարներ առաջացնելուց. ԱԻՆ-ի կոչը` քաղաքացիներին

Հասարակություն

21 Ապրիլի 2018, 20:19
 Խուսափել հանրային անվտանգության խաթարումից և արտակարգ պատահարներ առաջացնելուց. ԱԻՆ-ի կոչը` քաղաքացիներին

Վերջին օրերին ՀՀ մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում բողոքի ցույցերի և ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային և ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումները կարող են հանգեցնել արտակարգ դեպքերի, պատահարների:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է քաղաքացիներին` պահպանել զգոնությունը ավտոճանապարհներին և մարդաշատ վայրերում: Կոչ ենք անում ցույցերի և երթերի ընթացքում ցուցաբերել զսպվածություն, հաշվի առնելով, որ մարդկանց մեծաթիվ կուտակումների, խուճապի կամ անկանոն տեղաշարժի հետևանքով առաջացող հրմշտոցը կարող է հանգեցնել մարմնական, այդ թվում նաև կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների ստացմանը: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:
Ցույցերի և երթերի ընթացքում վտանգավոր է նաև տարատեսակ հրագործական արտադրատեսակների (ճայթրուկներ, հրավառություններ, ծխագլանակներ, ջահեր և այլն) կիրառումը, ուստի հորդորում ենք քաղաքացիներին` խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոններն ու ցուցաբերել առավելագույն զգուշավորություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ ցանկացած իրավիճակում անվտանգության կանոնների պահպանումը, արտակարգ դեպքի ռիսկի կանխումը մարդկային կյանքերի փրկության և առողջության պահպանման գրավականն է: Պատրաստ լինելով ցանկացած պահի արձագանքելու արտակարգ դեպքերին, պատահարներին՝ ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է քաղաքացիներին` չխոչընդոտել հրշեջ-փրկարարական մեքենաների ազատ տեղաշարժին:

Մարդածին և բնական աղետների ռիսկի նվազեցման և մարդու կյանքի և առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները համամարդկային են և արդիական ցանկացած քաղաքական իրավիճակում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica