close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման. Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր

Քաղաքական

21 Ապրիլի 2018, 19:55
 Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման. Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր

Իրանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Ժորժիկ Աբրահամյան Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձությունների մասին տեղեկանում է զանգվածային լրատվամիջոցներից ու որոշ ցանցերից, և ըստ այդմ` տպավորությունը հետևյալն է` ժողովրդի կուտակված պահանջների պոռթկում է:

«Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովրդի մի մասը, երևի մեծ հավատ ունենալով իրենց պահանջներին, ըմբոստության փորձեր է անում, որով և ցանկանում է իշխանությանը թելադրել որոշ քայլեր: Դժվարանում եմ գնահատական տալ, որովհետև տեղեկությունները ամբողջական չեն, սակայն դա չի խանգարում ինձ մտահոգվելու այս ամենի շուրջ՝  ի վերջո, այս ամբողջը ի՞նչ հանգուցալուծում է  ունենալու ու ի՞նչ արդյունքի պիտի հանգեցնի»,- նշեց Աբրահամյանը:

Ըստ նրա` սցենարները կարող են բազմաթիվ լինել՝ դասական մեթոդներից մինչև ավելի խելացի ու խոհեմ միջոցառումներ:

«Օրինակ` ես կարծում եմ, որ արդյունավետ կլինի, որպեսզի ընդառաջվի որոշ քաղաքական ուժերի նախաձեռնությունը և երկխոսության հարթակ ստեղծվի, որի միջոցով կարելի է բյուրեղացնել տարբեր քաղաքական ուժերի ու խմբավորումների տեսակետները և հասնել ավելի արդյունավետ ու դրական գործողությունների: Իհարկե, չեմ կարող խորհուրդ տալ, որ մարդիկ չըմբոստանան:  Դա ՀՀ քաղաքացիների իրավունքն է , սակայն, փորձելով այդ ճանապարհը, միաժամանակ չփակեն երկխոսությունների, փոխադարձ շփումների հնարավորությունները, որոնք կարող են ավելի լավ արդյունքներ ստեղծել այս իրավիճակից դուրս գալու համար: Հետևաբար, ինձ թվում է, որ երկխոսելն առնվազն կտանի հավաքական հանգուցալուծման: Միևնույն ժամանակ, եթե թողնեն` այսպես մնա, կարծում եմ, որ  Հայաստանում հնարավոր չէ թավշյա հեղափոխություն կատարել: Դա, ուզենք, թե չուզենք, կարող է ստեղծել աննկարագրելի, անսպասելի և անկառավարելի իրավիճակներ, որոնք  չեմ կարծում, որ հայ ժողովուրդն այս պայմաններում և իր ռեսուրսներով կարող է մարսել: Հեռու եմ խելք սովորեցնելուց և ամպագոռգոռ բաներ ասելուց, սակայն կարող եմ ասել, որ ամեն պարագայում երկխոսությունը համարում եմ դրական և կարծում, որ երբեք չպետք է այդ հնարավորությունը շրջանցել, այլապես հետեւանքները կարող են ծանր լինել»,- նշեց Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica